-
21.01.2014|
12:14
Նոր մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» կունենա նոր համալրում: Ակումբը չորս տարով պայմանագիր է կնքել «Սանդերլենդի» քսաներկուամյա կորեացի հարձակվող Չժի Դոն Վոնի հետ:
-
21.01.2014|
12:12
Բուդապեշտում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, ավարտվեց մարզաձևի ռուսական դպրոցի ակնհայտ գերազանցությամբ: Կանանց մենասահքում աշխարհամասի հնգակի չեմպիոն, իտալուհի Կարոլինա Կոստների ներկայության պայմաններում բացարձակ տոն տվողները Յուլյա Լիպնիցկայան ու Ադելինա Սոտնիկովան էին: Հաղթեց տասնհինգամյա Լիպնիցկայան՝ ութ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանին բերելով ոսկե մեդալ: Երրորդն իտալուհին էր: Ի դեպ, չորրորդ հորիզոնականը նույնպես, ի դեմս Ալյոնա Լեոնովայի, ռուսական գրանցում ունի:
-
21.01.2014|
12:09
Հոլանդական Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հասարակածը պարզապես փայլուն արդյունքով հատեց մեր շախմատային հանճարը՝ վեց խաղից քամելով հինգ միավոր:
-
21.01.2014|
12:08
Այս օրերին ընթանում է նաև տղամարդկանց ու կանանց Հայաստանի շախմատի առաջնությունը: Յոթ տուրից հետո տղամարդկանց մեջ առաջատարն ակտիվում հինգուկես միավոր ունեցող Տիգրան Քոթանջյանն է: Նրանից մեկ միավոր պակաս են վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը:
-
21.01.2014|
12:06
Տարվա այս սեզոնին հայաստանյան մարզասերներիս բուռն ուրախությունը մնում են ձմեռային մարզաձևերից անցկացվող մրցաշարերն ու ֆուտբոլային առաջատար տերությունների առաջնությունները, ինչպես նաև այն աղոտ հույսը, որ երբևիցե կգա այն ժամանակը, երբ մեզ մոտ էլ դրանք կհասնեն միջազգային մակարդակի: Իսկ քանի դեռ այդպես չէ, հարկադրված ենք ապավինել այլոց կատարումներին:
-
20.01.2014|
11:19
Հոլանդական Վեյկ ան Զեեի գերմրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը սպիտակ ֆիգուրներ ունեցող Բորիս Գելֆանդն էր՝ մեր շախմատիստի համար ավանդականորեն անհարմար մրցակից: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:
-
18.01.2014|
20:23
Հոլանդական Վեյկ Ան Զեեն իր շախմատային գերմրցաշարով պարզապես գերագույն հաճույք է պարգևում հինավուրց այս խաղի սիրահարներինՀոլանդական Վեյկ Ան Զեեն իր շախմատային գերմրցաշարով պարզապես գերագույն հաճույք է պարգևում հինավուրց այս խաղի սիրահարներին ու մասնավորապես մեզ՝ հայերիս:
-
18.01.2014|
11:26
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերը դեռ կոմայի մեջ է: Նա գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել լեռնային հանգստավայրում սահելիս: Դահուկային կայանի աշխատակիցները գտել և նրան են վերադարձրել տիբեթյան ապարանջանը, որից երբեք չի բաժանվում:
-
18.01.2014|
11:10
Վեյկ Ան Զեե գերմրցաշարի հինգերերդ տուրում նույնպես Լևոն Արոնյանն իրեն չզրկեց հաղթանակի բերկրանքից: Այս անգամ մրցակիցը սպիտակ խաղաքարերով հանդես եկող Նայդիչն էր: Չորս միավորով մեր գրոսմայստերը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
-
18.01.2014|
11:07
Ավարտվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Տղաների մրցավեճում երեք մրցատարածություններում էլ հաղթել է Սերգեյ Միքայելյանը, ինչը միանգամայն կանխատեսելի էր, քանի որ Աշոցքցի երիտասարդ մարզիկն արդեն դարձել է միջազգային մակարդակի հեղինակություն ու մասնավորապես իրեն հասցրել է փայլուն դրսևորել երիտասարդների անցած տարվա առաջնությունում, ինչի մասին ժամանակին բնականաբար տեղեկացրել ենք ընթերցողին: